7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբեմն մեզ թվում է, թե մենք գիտենք մարդիկ ի՞նչ են ուզում և եթե այս կամ այն բանն անենք, իրենք իրենց լավ կզգան… բայց ո՛չ, գուշակել պետք չէ, մարդիկ հստակ իրենց ցանկությունները արտահայտում են՝ խոսքով, հայացքով, գործով կամ անգործությամբ…
Որքա՜ն էլ փորձենք «փրկել» աշխարհը, մեզ չի հաջողվի այն, եթե դրա ցանկությունը չունեն մնացածը, կանցնի ժամանակ , կանցնեն տարիներ, դու այլևս չես լինի, իսկ աշխարհում շատ չնչին մի բան կփոխվի՝ քո չգոյությունը…
Այսքան գրեցի, որ անդրադառնամ արդեն երկու օր ինձ հասնող զանգերին, նամակներին, եվ նշումներին և այլն. Բոլորը գրեթե նույն բանն են ասում. « բա ի՞նչ անենք, որ Խաչատուրովին չհանեն, ինչպե՞ս կարելի է դա թույլ չտալ, ի՞նչ է պետք անել»:
Ոչ մի բան էլ անել պետք չէ, անելիքն արդեն արվել է, Խաչատուրովին չհանելուց շահում էինք ամեն մեկս, բայց առաջին հերթին տավուշեցին (անկլավները վկա), Խաչատուրովին չհանելուց շահում է երկրի անվտանգությունը, բայց դա մի քանիսիս հոգսը չպետք է լինի , Խաչատուրովին չհանելուց շահում է բանակի այդ հատվածի կազմակերպվածությունը, որը ամենքիս տանն է վերաբերում ու կարող եմ թվե՜լ, թվել… բայց գիտե՞ք, հանելուց մտահոգվել են մոտ 200 մարդ և ոչ ավել … այնպես չէ, որ այդ 200 հոգին, եթե ցանկանան չեն կարող խնդիրը կանխել, իհարկե՛ մեկն էլ կարող է դա անել, բայց պետք է արդյո՞ք…
Ես ինձ ինչ հիշում, միայնակ կամ մի քանիսով, գրեթե միշտ նույն մարդկանց խմբերով, հանուն բոլորի բարորության պայքարում եմ/ենք, պայքարի պտուղները վայելում են բոլորը, բացի պայքարողներից ( մեղադրվում, ծախված համարվում, դավաճանի պիտակ ստանում և այլն), բայց պտուղներից օգտվողներին էլ չունեն այնքան բարոյականություն, որ գոնե պայքարով պահված ու իրենց նվիրածը, վերադարձվածը խնամեն,հոգ տանեն, օգտվեն, շենացնեն …
Թռչկանը վկա, ամեն գնալուց սիրտս հազար կտոր է լինում, լավ, ինչու՞…
Հիմա էլ գամ նորից Խաչատուրովի թեմային, ինչու՞ քայլեր ձեռնարկեմ, եթե զինվորի ծնողը չի ուզում , եթե հրամկազմը չի ուզում կամ քայլ չի անում, եթե տավուշեցին չի ուզում, եթե շատերը քաղաքական կեցվածքով, մարդու վաստակը ոչնչացնում են… արդարությո՞ւն… նոյեմբերի 9֊ը վկա, մեր երկրում արդարություն չկա, այլապես բազում պորտաբույծ լեզվանիների «լեզուն կտրված» կլիներ …
Իհարկե ցավոտ է մի կարևոր բան, որ այսքան տարիներ շատերդ տեղյակ էլ չեղաք, իսկ մի քանիսս՝ մի շատ փոքր խումբ, մեր վաստակները ներդրեցինք Տավուշի սահմանների ամրացման նպատակին: Ոչի՜նչ կդիմանաք նաև էդ հարվածին, երբ դեռ մենք քարի ու ավազի վարկերը չենք փակել կամ մյուսը իր երեխայի , թոռի ու ընտանիքի բաժին հացից է կիսել հանուն էդ նպատակի, իսկ մյուսն էլ բացարձակ անտարբեր սպասում է, թե ի՞նչ թուղթ կստորագրեն, ի՞նչը կտանք, ինչը հայկական չէ ու էդ արմենի արանքում կապում ճամպրուկը..
Չմտածե՛ք, եթե քայլ անեք, ես տանը կնստեմ ու հեռուստացույց կդիտեմ, ամենևին …
Երբ նշածս թիրախայիս խմբերը ոտքի կանգնեն ու կարևորեն այս հարցերը, ձայն հանե՛ք, կմիանամ, իսկ եթե ո՛չ, ապա հարմարվե՛ք հերթական կորստի հետ …
Ես այս փուլում հետևող եմ և ոչ նախաձեռնող…
Բարի ու խաղաղ օր…»