Ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմում․ աշխատավարձը՝ 256 հազար դրամ

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման եվ ներգրավման վարչության ներուժի քարտեզագրման եվ հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (06-Գ28-23.1-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման եվ ներգրավման վարչության ներուժի քարտեզագրման եվ հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (06-Գ28-23.1-Մ1-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի հուլիսի 8-13-ը՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով հետևյալ փաստաթղթերը և լուսանկար.
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 11:30-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 10:30-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 620(երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Մանրամասներն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել