Իրավաբան, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ծանոթանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ ներկայացված դիրքորոշմանը։ Տեղեկացնեմ, որ փաստորեն այդ կուսակցությունը կայուն հղում է տալիս Սահմանադրական դատարանի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին որոշումներին։
Հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»։ Իհարկե «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել, որ ՍԴ մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվար ամսին, իսկ այդ որոշումները լրիվ այլ ընթացակարգով ՍԴ մասին օրենքի շրջանակներում են ընդունվել, բայց պետք է ըմբռնումով մոտենալ, ի վերջո Արդարադատության նախարարի պաշտոնակատարը բացի այդ կուսակցությանը ՍԴ-ում ներկայացնելուց այլ ծանրաբեռնվածություն ունի։
Ի դեպ ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր և դրանով իբր մեզ հակադարձելու միջոց այդ կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։ Հետաքրքիր բացահայտման միջոց է սահմանադրական արդարադատությունը․․․»։