2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 8-ին անցկացվել է շարային ստուգատես։
Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:
Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, նաև հրահանգավորել են զինծառայողներին առաջադրված խնդիրների կատարման, անվտանգության պահպանման և մարտական հերթապահության կրման կանոնների վերաբերյալ։