Կառավարության որոշմամբ Էդուարդ Սպերցյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից

Կառավարությունը հուլիսի 8-ի նիստին որոշում ընդունեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի անդամ Էդուարդ Սպերցյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին։

Որոշման մեջ ասվում է․

«Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի մարտի 4-ի № 32-Ա հրամանագրով Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում, մասնակցում է ուսումնամարզական հավաքներին, նախապատրաստվում մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։

Էդուարդ Մկրտիչի Սպերցյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել