Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ․ ՄՊՀ

Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ: Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է մամուլում հրապարակված, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումները շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ:
Կատարված ճշգրտումների արդյունքներով, նախնական տվյալների համաձայն՝ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ:

Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է շաքարավազի գների նվազման միտում:

Մասնավորապես հուլիսին կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է շուրջ 370 դրամ: Հարկ է նշել, շաքարավազը վաճառվում է ինչպես կգ-ով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են:

Հիշեցնում ենք, որ Հանձնաժողովը օրեր առաջ հանդես էր եկել հրապարակմամբ մի շարք ապրանքների, այդ թվում շաքարավազի գների մոնիթորիգի արդյունքների վերաբերյալ՝ http://www.competition.am/index.php?page=press_releases…

Հորդորում ենք արհեստական պակասուրդի, ինչպես նաև գների բարձրացման վերաբերյալ փաստերի առկայության դեպքում դիմել Հանձնաժողով և զերծ մնալ չհիմնավորված և հանրությանը ապակողմնորոշող մեկնաբանություններից:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել