Այսօր Ադրբեջանի նախագահի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Ադրբեջանի նախագահի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումն` ըստ տնտեսական շրջանների: Նոր որոշմամբ առանձին շրջանի մեջ են մտնում Արցախի շրջանները (բացառությամբ Քաշաթաղի ու Քարվաճառի):

Իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները մտցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ: Այս վերջին անունը շատ խոսուն է. կարծում եմ` կռահում եք, որ եթե կա արևելյան, ուրեմն կա նաև «արևմտյան Զանգեզուր», որի տակ մեր հարևանները (քաղաքական ու հասարակական մակարդակներում) պատկերացնում են Սյունիքը:

Սյունիքը նվաճելու ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական աշխատում եմ` գրանցելով արդյունքներ: Ու հաջողելու են, քանի Հայաստանում չձևավորվի ազգային իշխանություն»:

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել