Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Մարկ Գրիգորյանի գրառմանը` առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից:
Ներկայումս ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պտվաստման սերտիֆիկատները, իսկ մենք ԵՄ երկրներինը:
Նշենք, որ գործընթացով զբաղվում է արտաքին գործերի նախարարությունը»: