Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 1-ին արձանագրություն է ստորագրել՝ ավագանու անդամներից մեկի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։
Արձանագրության մեջ ասվում է․
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Օհանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։