«Քաղաքացիական պայմանագիրը» որպես երրորդ անձ է ներգրավվել ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատավարությունում․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտնում է․

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։

Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել