Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: Այս մասին տեղեկությունն Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմն ունի թեթև վիրավորում ստացած մեկ զինծառայող: Հայկական կողմի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի երկու վիրավոր: