ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարման օպերատիվ շտաբը հայտնում է․
«Երևանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսներով 2021թ. հունիս ամսում Արցախ են մեկնել 3782 արցախցիներ, որոնց ուղևորափոխադրման համար տրամադրվել է 86 ավտոբուս։
Հիշեցնում ենք, որ դեպի Արցախ ուղևորվող երթուղայիները հունիսի 28-ից աշխատում են նոր ռեժիմով։
Անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով 010 56-53-70 հեռախոսահամարով:
Վերջին օրերին՝ հունիսի 29-ին և 30-ին գրանցվել է, համապատասխանաբար, 95 և 130 զանգ»։