Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդգրկվել է միջգերատեսչական հանձնաժողովի կազմում։
Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարությունից։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով»,-ասված է որոշման մեջ։
Միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը․
Սուրեն Պապիկյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)
Վահան Քերոբյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար
Ռոմանոս Պետրոսյան – ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար
Կարեն Սարգսյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ
Արտաշես Աբգարյան – «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն