2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը իրականացրել են 4 ելք: Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել է ևս 7 աճյուն:
Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո փրկարարները տարհանել են 1595 աճյուն: