Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է․
«Ի գիտություն բացօթյա առևտրով զբաղվողների,
հատկապես վերջին շրջանում մեր քաղաքացիների կողմից ստացել ենք բազմաթիվ բողոքներ՝ մայթերին և առևտրի համար չնախատեսված այլ վայրերում միրգ-բանջարեղենի և այլ գյուղմթերքի վաճառքի վերաբերյալ: Այդ բողոքների հիմքում երեք փաստարկներ են.
հետիոտնի ազատ տեղաշարժի և երթևեկության անվտանգության ապահովման արգելքներ,
սանիտարական լուրջ խնդիրների առկայությամբ սննդի իրացում ու հակահիգիենիկ միջավայրի ստեղծում,
մայրաքաղաքի տեսքի խաթարում: Ստեփանակերտի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է նման պայմաններում առևտուր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործել միմիայն սահմանված վայրերում՝ պահանջվող նորմերին համապատասխան: Նաև զգուշացնում է՝ առաջիկայում ստուգայցեր են կազմակերպվելու: Հավաստիացնում ենք՝ մեր նպատակը բացառապես բնակչության շահերի պաշտպանությունն է՝ նրանց առողջական և ֆիզիկական անվտանգության ապահովումը»: