Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի և Ջրականի շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն:

Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել