«Այս խորհրդարանը պիտի կարճ կյանք ունենա, որովհետև այն չի ձևավորվել, որպես ՀՀ-ում և Արցախում ստեղծված խնդիրներին լրջագույն լուծում տվող ինստիտուտ, և ունենալու է կարճ կյանք»,-այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ այն ինչ կատարվում է երկրում, քաղաքական տեսանկյունից՝ հակաբնական է և այդպես երկար տևել չի կարող:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումին՝ ՀՀԿ անդամ ասաց, որ ներկայիս ՍԴ-ն ձևավորվել է հակասահմանադրական գործողությունների արդյունքում:
«Տեսան հանրաքվեն չի ստացվում, տարան Ազգային ժողովում 1-2 օրվա մեջ սահմանադրություն փոխեցին, որ ունենան այսպիսի կազմ: Ներկայիս կազմն ապօրինի զավակ է»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Նա ասաց, որ դիմումով իրենք արձանագրել են ընտրությունների չազատ լինելու փաստը: