«Մարդիկ ինձ ասում են՝ գիտենք պատմության մեջ դեպքեր, երբ պատերազմը հաղթած ղեկավարությունը պարտվում է ընտրություններում, օրինակ՝ Չերչիլը, բայց չգիտենք դեպք, երբ պատերազմը պարտված ղեկավարը վերընտրվում է»,-այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ դրա պատճառներից՝ գուցե նախկինների վերադարձի կանխումն էր կամ ընտրելու իրավունք ունեցող ժողովրդի մեծ մասը հոգնել է պետության համար պայքարելուց:
«Կարո՞ղ է մենք հոգնած ժողովուրդ ենք աշխարհաքաղաքական քարտեզի վրա: Մեր ժողովրդի համար պետությունը չդարձավ սեփականը՝ տարբեր պատճառներով, պետական համակարգը գուցե լավ չի աշխատում, գուցե իմ մեղքն է, որպես՝ կրթության նախկին նախարար: Մեր պետությունը չդարձավ մերը՝ ժողովրդինը: 2018 թվականին իբր ժողովուրդը պետությունն իրենոց արեց, բայց՝ վայ այդ անելուն»,-ասաց նա: