«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պարտականություններն այժմ Արմեն Չարչյանը չի կատարի։
Այս մասին հայտնում են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից։
«Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի, 68-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ և 108.2-րդ հոդվածի պահանջները՝ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Արմեն Չարչյանի լիազորությունների կասեցման (դադարեցման) ժամանակահատվածում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Լազրի Նալբանդյանը»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը՝ Արմեն Չարչյանը
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Ըստ քրեական գործի նյութերի` Արմեն Չարչյանը, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է: