Հուլիսի 2-ին զորամիավորումներում և զորամասերում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինության և իրային միջոցները։ Հերթափոխում ընդգրկված զինծառայողները հրահանգավորվել են ծառայության պայմանների և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։