Եթե ծորակից հոսող ջրի որակը կասկածի տեղիք է տալիս, այդ մասին հարկ է անմիջապես տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնին»` ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը: Այս մասին նշվում է ընկերության կայքում։
«Ձեզ կայցելեն Ընկերության Ջրի որակի լաբորատորիայի աշխատակիցները, որոնք տեղում կկատարեն ջրի նմուշառում, կստուգեն նրա որակը և համապատասխանությունը ներկայացվող սանիտարական նորմերին ու կանոններին: Իսկ գրավոր՝ այդ մասին կարելի է տեղեկացնել՝ կայքէջի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով»,-նշված է հայտարարության մեջ: