Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միանում եմ այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են մեկնել Բաքու՝ հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով։
Կարծում եմ, որ պետությունը գոնե պետք է ի վիճակի լինի իր քաղաքացիների պատշաճ իրավաբանական օգնությունը կազմակերպելու հարցում, իսկ մեր հայրենիքում պետության բաղադրիչների առկայության թեկուզ աննշան մակարդակը այսպիսի կարևորագույն խնդրի լուծման համար լիովին բավարար է»։