Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հավաստագիրը հանձնեցի ականավոր վիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Սարուխանյանին:
Երևանցիների և իմ անունից շնորհակալություն հայտնեցի պրոֆեսորին՝ երկար տարիներ մեր բնակիչներին կարևոր ծառայություն մատուցելու, բժիշկների մի քանի սերունդ կրթելու և այսօր էլ նույն նվիրվածությամբ իր առաքելությունը շարունակելու համար:
Հովհաննես Սարուխանյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայիսի 25-ի նիստին»: