ԲԴԽ-ն հերքում է, թե Վճռաբեկ դատարանի նախագահը համակարգի ներկայացուցիչներին զգուշացրել է սոցցանցերում ակտիվություն չդրսևորել

Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

« «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում լուր է հրապարակվել, իբրև թե Վճռաբեկ դատարանի նախագահն իր մոտ է կանչել համակարգի ներկայացուցիչներին և զգուշացրել, որ սոցիալական ցանցերում ակտիվություն չդրսևորեն, սպառնացել և այլն:

Պաշտոնապես հայտնում ենք, որ նման որևէ հավաք, հանդիպում, քննարկում, զգուշացում կամ ցուցում դատական համակարգում չի եղել: Լուրն իրականությանը չի համապատասխանում:

Թե դատավորների, թե դատական դեպարտամենտի աշխատակիցների ապաքաղաքականացվածությունը սահմանող նորմերը հստակ նախատեսված են ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 4-րդ և ՀՀ հանրային ծառայության մասին օրենքի 3-րդ հոդվածներում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել