Մարդը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար, որը քրեորեն պատժելի արարք է, մեկ էլ պարզվում է, որ մի հիանալի մարդ է, հայր, որդի, ու նաև ունի մի շարք հիվանդություններ. Արփի Դավոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարդը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար, որը քրեորեն պատժելի արարք է, մեկ էլ պարզվում է, որ մի հիանալի մարդ է, հայր, որդի, հարևան, վաստակավոր բժիշկ, անգնահատելի հորեղբոր տղա ու նաև ունի մի շարք հիվանդություններ։

Ո՞նց է լինում, որ մարդկային բոլոր հրաշալի հատկություններն ու անհամատեղելի հիվանդությունները քրեորեն պատժելի արարք կատարելիս հօդս են ցնդում, իսկ մարդկանց հանցագործին հատուկ պրոֆեսիոնալիզմով գործողության հարկադրելը,, հետո համոզելը, որ բժիշկ պատժելը մեղք է, Հիպոկրատին է երդում տվել …նորմալ է։

Հ.Գ.Վատն այն է, որ հարկադրողը բժշկին, փրփուրը բերանին պաշտպանում են մեզ հայտնի մարդիկ, իսկ հարկադրանքի ենթարկվող պարկեշտ բժիշկների մասին ոչ ոք ոչինչ չասեց…

#պողպատը_ծանրա

#թավիշը_վերջ»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել