Քաղաքական անբարոյականություն է․ Վահե Հակոբյանը՝ Փաշինյանի հետ հանդիպած քաղաքական գործիչներին

Քաղաքական անբարոյականություն․ այսպես գնահատեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը քաղաքական մի քանի ուժերի հանդիպումը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

«Աստված չանի Փաշինյանից համագործակցություն առաջարկ ստանանք, ինքը մեզ համար դիտարկվում է որպես թշնամի, մեր ազգի նաև: Այն ուժերը, որոնք գնացին և բանակցեցին նրա հետ, այս երևույթը միայն կարող եմ քաղաքական անբարոյականություն անվանել, որ ավելի կոպիտ չլինի»,-ասաց նա:

Վահե Հակոբյանի համոզմամբ՝ իշխող կուսակցությունը արկղերի մեջ 30 տոկոսից ավելի ձայն չի հավաքել։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել