+40 ջերմաստիճանը կպահպանվի․ քամու ուժգնացում է սպասվում

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 24-28-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան։ Հունիսի 24-29-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Երևան քաղաքում՝

Հունիսի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:


Հանրապետության տարածքում`

Հունիսի 24-ի ցերեկը, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել