Անահիտ Ավանեսյանը՝ Արմեն Չարչյանի համար երաշխավորոգիր տալու մասին

«Պրոֆեսորին շուտափույթ ապքինում եմ մաղթում և քաջ առողջություն: Մնացած հարցերի հետ կապված կարծում եմ իմ մեկնաբանման կամ որևէ դիտարկում անելու այս պարագայում չկա ոչ մի բան: Մեր կողմից հստակ կերպով նրան բոլոր անհրաժեշտ բժշկական օգնությունը ցույց է տրվում, ես հուսով եմ, որ նա շատ արագ կապաքինվի և ամեն ինչ լավ կլիննի»,-այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Հարցին՝ արդյոք չի պատրատվում նա երաշխավորագիր ներկայացնել, որպեզսի պրոֆեսորը ազատության մեջ լինի, պատասխանեց. «Կապրենք կտեսնենք»:

Նա ասաց, որ եթե իրեն առաջարկվի շարունակել պաշտոնավարումը մեծ սիրով կընդունի առաջարկը:

«Իմ նախասիրությունը գործադիրում է, որովհետև մենք ունենք բազմաթիվարդեն իսկ սկսված ծրագրեր, արդեն իսկ հավակնոտ նախընտրական ծրագիր, որը կվերածվի կառավարության ծրագրի,  և ես իմ ամբողջ ուժը, պոտենցիալը կծառայեցնեմ այդտեղ»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել