Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5-ը

Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5-ը։

Այս մասին տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

Գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում։

Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։ Խնամքով վերաբերվենք մեր քաղաքին և հնարավորության դեպքում կանխենք գողության դեպքերն ու պաշտպանենք մեր գույքը վնասումներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել