Կառավարության որոշումը՝ պետհամարանիների վերաբերյալ․ նոր պետհամարանիշներ կթողարկվեն

Կառավարությունը հունիսի 24-ին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծին։

Այս որոշմամբ կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:

Նշվում է, որ այժմ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:

Ներկայումս տրանսպորտային միջոցների համարնիշերում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն, օգտագործվում են միայն «A», «C», «D», «F», «G», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «X» և «Z» տառերը:

Ոստիկանությունը նախագծով առաջարկում է, որ բացի նշված տառերից օգտագործվել նաև «B», «E», «H», «I», «J», «K», «W» և «Y» տառերը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում։

Այսպես, մեկ նոր տառով հաշվառման համարանիշերի թողարկման դեպքում ֆիզիկական անձանց հատկացման համար նախատեսված հաշվառման համարանիշերի 100%-ի հատկացման պարագայում՝

  • Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի վաճառքից կանխատեսվող եկամուտը կկազմի 7,898,200,000 դրամ,
  • համարանիշերի հատկացումից (12․000 դրամ) եկամուտը կկազմի 686,368,000 դրամ,
  • տեխ․անձնագրերից եկամուտը (6․000 դրամ + 5․000 դրամ)  կկազմի 628,254,000 դրամ։

Ընդհանուր կանխատեսվող եկամուտը՝ 9,212,822,000 դրամ։

Արդյունքում, կապված մեկ նոր տառով հաշվառման համարանիշերի թողարկման հետ, հաշվառման համարանիշերի տպագրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կարիք է ծագելու տարեկան ձեռք բերվող հաշվառման համարանիշերի խմբաքանակի չափը մեծացնել, որի արդյունքում կանխատեսվող ծախսը կկազմի՝ 261,625,988 դրամ։

Այն հանգամանքի հաշվառմամբ, որ նախագծով ակնկալվում է հաշվառման համարնիշերի թողարկումը թույլատրել 8 նոր տառերով՝ ընդհանուր կանխատեսվող եկամուտը կկազմի՝ 73,702,576,000 դրամ, իսկ ծախսը՝ 2,093,007,904 դրամ։

Այս որոշման ընդունմամբ պետական բյուջեի եկամուտները 2021թ․ կկազմի 2863344․8 ՀՀ դրամ, 2022թ․՝ 4908591․0 ՀՀ դրամ, 2023թ․՝ 3926872․8 ՀՀ դրամ, 2024թ․՝ 3436013․7 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջեի ծախսը 2021թ․ կկազմի 81313․3 ՀՀ դրամ, 2022թ․՝ 139394․3 ՀՀ դրամ, 2023թ․՝ 111515․4 ՀՀ դրամ, 2024թ․՝ 97576․0 ՀՀ դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել