Քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քաղաքական բացահայտումների համար. Արտակ Հովհաննիսյան

Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվե։ Ես, որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։

Բայց ո’չ, այսօր Քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն՝ քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ:

Հ.Գ Վերջապես հարգել սովորեք»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել