Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկումը՝ գործատուների համար․ պետք է հատուկ ընդմիջումներ ապահովել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին իրազեկում է․

«Հանրապետությունում բարձր ջերմաստիճանով պայմանավորված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է, որ աշխատավայրում +40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի ժամանակ, երբ հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին պետք է տրամադրվեն հատուկ ընդմիջումներ՝ հովանալու և հանգստանալու համար,

  • հատուկ ընդմիջումները պետք է կիրառվեն հաշվի առնելով կատարվող ֆիզիկական աշխատանքի ծանրությունը, հետևյալ սկզբունքով՝ ավելի ծանր ֆիզիկական աշխատանքներ կատարող աշխատողների համար ապահովել հաճախակի և ավելի երկար տևողությամբ հատուկ ընդմիջումներ, առավելագույնս նվազեցնելով ջերմային ծանրաբեռնվածության գումարային տևողությունը,
  • ապահովել աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճանային պայմաններով հանգստի տեղեր,
  • հաշվի առնելով աշխատանքային պայմանները, աշխատողներին ապահովել անհատական պաշտպանության միջոցներով՝ գլխարկներ, բաց գույնի արտահագուստ, հովանոցներ, արևային ակնոցներ,
  • բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար աշխատատեղերը և հանգստի տեղերն ապահովել լվացվելու և խմելու ջրով»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել