Փոփոխություն է կատարվել ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՕ-160-ն օրենքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
«Փոփոխվել է նպաստների հաշվարկման կարգը, որն ուժի մեջ է մտել 20.06.2021թ.-ից
– Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստն այսուհետ վճարվելու է ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար՝ սկսած առաջին օրվանից,
– եթե նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից,
– այսուհետ նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է 12 ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը»։