Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Արարատի փոխմարզպետներ են նշանակվել։
Որոշումներում մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»: