Քաղաքական դաշտում համատարած կեղծություն է. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարդիկ տարիներով քննադատում են գործող իշխանության գործողությունները, հետո ընտրություններում ընդամենը մի քանի հազար ձայն են հավաքում ու գնում նստում են այդ իշխանության ղեկավարի հետ իբր թե ներուժ ու կարողություն համատեղելու քննարկման:

Հետո էլ զարմանում են, թե ոնց է, որ իրենց լուրջ չեն վերաբերվում: Պատճառը կարծում եմ պարզ է. Անկեղծ չեն իրենց քննադատություններում և ընդամենը սպասարկում են այլոց ստեղծած թատրոնը: Դրա համար էլ երկիրը այս օրին է:

Քաղաքական դաշտում համատարած կեղծություն է, որը սկսում է ինքնախաբկանքից առ այն, թե իբր իրենք կարող են, իբր թե ուժ են:

Սա է պատճառը, որ բոլորին հավասարապես մերժել է պետք՝ և՛ ներկա, և՛ նախորդ, անկախ դրանց ներկայացուցիչներից ոմանց հետ մեր ունեցած անձնական լավ հարաբերություններից: Այստեղ է նաև, որ հանրային շահը պետք է գերակա լինի մեր անձնականին և պետք է մերժել ցանկացած կեղծություն՝ թաքնված լինի դա ազգայնականության, ժողովրդավարության, թե այլ «պուպուշ» թեզի ներքո:

Գործողություններն ավելի խոսուն են, քան բառերը (Actions speak louder than words)»-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել