Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է,
«Հարգելի՛ բաժանորդներ
Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզում Վիվա-ՄՏՍ-ի հիմնական կայանները կապող՝ մատակարար ընկերությանը պատկանող օպտիկամանրաթելային մալուխի վթարի պատճառով, առկա է տվյալների փոխանցման ծառայությունների (3G և 4G) մասնակի խափանում Կապան քաղաքում ու մոտակա առանձին բնակավայրերում:
Ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների գործունեությունը չի դադարեցված, ենթակառուցվածքը գործում է: Ներկայում կայանների հետ կապն ապահովելու համար գործի են դրված պահուստային հնարավորությունները՝ ռադիոռելեային կապուղիները:
Վիվա-ՄՏՍ-ի ու մատակարար ընկերության արագ արձագանքման թիմերն իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարը վերացնելու ուղղությամբ:
Հայցում են բաժանորդների ներողամտությունը»,-նշված է հայտարարության մեջ: