Թափուր հաստիք Առողջապահության նախարարությունում

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Առողջապահության նախարարությունը պահանջարկ ունի իրավաբանի` իրավաբանական վարչության աշխատանքներում ներգրավելու համար:
Մասնագետի գործառույթներն են.

1. իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի իրավական ակտերի` օրենքների, Կառավարության որոշումների, վարչապետի որոշումների, Առողջապահության նախարարի նորմատիվ, անհատական և ներքին հրամանների նախագծերի կազմման աշխատանքներ.

2. մասնակցում է առողջապահության բնագավառի առանձին ոլորտների զարգացման հայեցակարգերի, ռազմավարությունների, քաղաքականության մշակման աշխատանքներին.

3. կազմում է իրավական եզրակացություններ նախարարության այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4. իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի օրենսդրության կատարելագործման ուղղված աշխատանքներ, օրենսդրական բացերի վերացմանն ուղղված առաջարկների ձևավորում և ներկայացում.

5. տրամադրում է իրավական եզրակացություններ առողջապահության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարության անունից կնքվող միջազգային պայմանագրերի, փոխըմբռման հուշագրերի վերաբերյալ.

6. իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարաններ նախարարության անունից հայցադիմումների, վճարման կարգադրագրերի, վերաքննիչ, վճռաբեկ բողոքների, ինչպես նաև նախարարության դեմ ներկայացված հայցադիմումների, վերաքննիչ, վճռաբեկ բողոքների պատասխանների կազմման աշխատանքներ.

7. ներկայացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության շահերը Հայաստանի Հանրապետության դատարաններում.

8. կազմում է իրավական եզրակացություններ նախարարության անունից կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի, նախարարության այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված պայմանագրերի վերաբերյալ.

9. իրականացնում է միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների, այլ պետությունների կողմից ընդունած իրավական ակտերի ուսումնասիրություն և վերլուծություն:
Ցանկացողները ինքնակենսագրությունը կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել