Մահացել է Վայոց ձորի նախկին մարզպետը

Վայոց ձորի մարզպետարանից տեղեկանում ենք, որ 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Վայոց ձորի նախկին մարզպետ (1997-2001թթ), ԱԺ նախկին պատգամավոր, Ջերմուկի նախկին քաղաքապետ (1994-1996թ․՝ քաղաքային խորհրդի նախկին նախագահ) Պանդուխտ Հմայակի Մանուկյանը։

Երկարամյա գործունեության և նվիրումի շնորհիվ նա իր կարևոր ներդրումն է ունեցել Վայոց ձորի զարգացման գործում:

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի ողջ անձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում պարոն Մանուկյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ և կիսում նրանց վիշտը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել