Ռոբերտ Քոչարյանը՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցի մասին․ ինչ է քննարկել «Հայաստան» դաշինքը

Բավական մեծ քննարկումներ են գնում՝ «Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները, թե չի վերցնի։

Այս մասին այսօր` հունիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք դեռ դաշինքում վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ չունենք, ես կարող եմ ասել իմ անձնական կարծիքը։ Երեկ նաև քննարկում էինք նաև այստեղ՝ ավելի լավ կազմով, թիմի հետ, և Սեյրան Օհանյանը հետաքրքիր համեմատություն բերեց, ասաց, որ մարտական գործողությունների ժամանակ, եթե ամբողջական խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես ինչ-որ խրամատներ, ապա պիտի անպայման այդ խրամատները ոչ թե պահես, այլ նաև ամրացնես՝ հետագա գրոհի համար։

Հիմա պատերազմ չի, բայց քաղաքական պայքար է և այդ համեմատությունը միգուցե ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել նաև այս պարագայում։ Այո, ես համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններով։

Հիշեցնենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովում 107 պատգամավոր կլինի, որի 29 մանդատը կհասնի «Հայաստան» դաշիքնին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել