Սա գործընթաց է, որի ավարտից հետո, 7-րդ օրը կամփոփվի ընտրության արդյունքները. Տիգրան Մուկուչյան

«Կան որոշակի գործընթացներ, որոնք հստակ օրենքով ամրագրված են, եթե լինեն բողոքարկման դիմումներ, դրանք քննության առարկա կհանդիսանան: Այսօրվանից սկսած կուսումնասիրվեն տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից գրանցամատյաններում կատարված գրառումները, որովհետև, եթե կան խախտումների վերաբերյալ գրառումներ, ապա տարածքային ընտրական հանձնաժողովները դրանցով ևս պետք է որոշումներ ընդունեն: Սա գործընթաց է, որի ավարտից հետո արդեն 7-րդ օրը կամփոփվի ընտրության արդյունքները»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով, այս պահին ՔՊ-ն որպես մեծամասնություն կձևավորի կառավարությունը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը, որպես 3-րդ ուժ կլինի խորհրդարանում: Նա նշեց, որ դեռ պատգամավորների հաշվարկ չեն իրականացրել, քանի որ կան գործընթացներ, որոնք պետք է իրականացնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել