Հոսանքազրկումներ ընտրատեղամասերում, ՔՊ հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց կրկնում եմ` ատամներով պահել քվեատուփերը. Արեն Մկրտչյան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թումանյանի շրջանի բոլոր 34 բնակավայրերի ՔՊ հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց` Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերը քիչ առաջ հոսանքազրկվել են։ Բացառված չէ նույնի կրկնությունը մյուս տեղամասերում։
Խնդրանք և պահանջ` ատամներով պահել բոլոր քվեատուփերը, ուշադիր լինել ձայների հաշվարկին, հանձնաժողովի նախագահից պահանջել քվեատուփից հանելուց հետո տեսանելի ցույց տալ բոլոր քվեաթերթիկները»։

Ավելի ուշ նա նոր գրառում կատարեց.

«Ժամը 19:40-ի սահմաններում հոսանքազրկվել են նաև Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի և Կաճաճկուտ բնակավայրերի ընտրատեղամասերը։

ՔՊ հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց կրկնում եմ` ատամներով պահել քվեատուփերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել