«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քվեարկելը պարտք և պարտականություն է հայրենքի համար զոհված մեր եղբայրների հոգիների, սահմանը բռունցքներով պահող մեր քաջ բանակի զինվորների առաջ…
Ժողովուրդ ջան, դեռ մեկ ժամ ժամանակ ունեք և դուք կարող եք ընտրել ձեր նախընտրելի թիմին»։
Նա նաև նշել է, որ արդեն մասնակցել է քվեարկությանը։
«Ես և իմ թիմը արեցինք մեզանից կախված հնարավորը այս ընտրարշավին: Մենք որևէ մեկին չթիրախավորեցինք, չվիրավորեցինք, ներկայացրեցինք մեր ծրագրերը ու մոտեցումները և մեր ծառայություն ենք առաջարկում մեր երկրին։ Մնացյալի որոշողը մեր ժողովրդն է…
Թող Տերը մեր երկրի հետ կապված ամեն ինչ Իր կամքով և ցանկությամբ անի։
Թող Աստված Օրհնի Հայաստանը…»,-հայտնել է նա։