Երևանի 10/15 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վստահված անձին պնդում են, որ «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձին ցույց են տվել, թե որ քվեաթերթիկն են դնում ծրարի մեջ, վերջինս գլխով դրական արձագանք է տվել:
Իրավաբան.net-ի հետ զրույցում ՔՊ վստահված անձն ասաց, որ ընտրողը իր հորաքույրն է եղել և պարզապես հարցրել է ճիշտ է դրել թերթիկը թե ոչ:
«Ես չգիտեի, որ հորաքույրս օգնության կարիք կունենա»:
Հանձնաժողովի 8 անդամները քվեարկեցին և քաղաքացուն թույլատրեցին կրկին քվեարկել:
ՀԱԿ-ի վստահված անձը պնդում է, որ կրկնաքվեարկություն է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում