«Երիտասարդների մասնակցության ցուցանիշը շատ ցածր է, հիմնականում տարեց մարդիկ են գալիս»․ Գյումրու 32/41 ընտրատեղամաս

Գյումրու 32/41 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1106 է։ Ժամը 18։21-ի դրությամբ ընտրությանն է մասնակցել 313 քաղաքացի։

Մինչ այս պահը ընտրատեղամասում միջադեպ չի արձանագրվել։  Իրավաբան․net-ի լրագրողի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Թագուն Մովսիսյանը նշեց, որ ընտրատեղամասում կուտակումներ էլ չեն եղել։

«Ինչպես տեսնում եք, արդեն երեկոյան ժամը վեցն է, և 1106 ընտրողից մասնակցել է ընդամենը 313-ը»,- ասաց նա։

Ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձ Գայանե Հարությունյանը նշեց, որ վաղ առավոտից մինչ այժմ ընտրատեղամասում է և բավականին պասիվ են ընտրողները։

«Ընդ որում՝ երիտասարդների մասնակցության ցուցանիշը շատ ցածր է, հիմնականում տարեց մարդիկ են գալիս»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել