11 քվեաթերթիկ առանց կնիքման հայտնվել է տուփում՝ անդամների իրազեկ չլինելու պատճառով․ հանձնաժողովի նախագահ

Գյումրու 31/42 ընտրատեղամասում մի քանի միջադեպեր են գրանցվել, որոնց մասին Իրավաբան.net-ի լրագրողին պատմել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Թամարա Ղափլանյանը։

«Միջադեպեր եղել են, օրինակ, քաղաքացին քվեախցից դուրս է եկել, առանց սպասելու, որ հանձնաժողովի անդամը բացի քվեատուփը, և դրոշմանիշը չփակցրած՝ քաղաքացին գցել է տուփի մեջ»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Նա նշեց, որ քվեարկության հենց սկզբից հանձնաժողովի անդամների չիմացության պատճառով միջադեպեր ևս գրանցվել են։

«Հանձնաժողովի անդամները իրազեկ չէին, որ պետք է կնիքեին, և 11 քվեակտրոն առանց կնիքման հայտնվել է տուփում»,- նշեց Թամարա Ղափլանյանը։

Նա նշեց, որ կճշտեն՝ եթե թույլատրեն, վավեր կհամարեն այդ քվեաթերթիկները, եթե ոչ՝ անվավեր։

«Բայց փաստն ունենք, որ կա այդ մարդկանց ընտրությունը»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Նշենք, որ ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1606 է։ Ժամը 16։23-ի դրությամբ ընտրությանն է մասնակցել 464 քաղաքացի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել