Երևանի 9/40 ընտրատեղամասում կնիքներից մեկը կորել է

Երևանի 9/40 ընտրատեղամասում կորել է հանձնաժողովի անդամի անհատական կնիքը: Անուշ Մուշեղյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ լարված աշխատանքից հետո նկատել է, որ կնիքը չկա:

«Շատ անհասկանալի, անհայտ պատճառներով իմ սեղանին դրված անհատական կնիքը և թանաքամանն անհետացավ: Կազմեցինք արձանագրություն»,-նշում է նա:

Կնիքը կորցնելուց հետո նա իրավասու է միայն քվեաթերթիկի հանձնման աշխատանքները կատարել:

Անուշ Մուշեղյանի խոսքով՝ միջադեպի հետևանքով ընտրության գործընթացը չի խաթարվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել