Արդեն քվեարկել է 695 հազար 626 ընտրող

Ժամը 14:00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկողների մասնակցությունը կազմել է 26,82 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 695 հազար 626 ընտրող:

Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

Երևանում ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 29,28 %-ը (251 504 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 19,74 %-ը (24 107), երրորդ քաղաք Վանաձորում՝ 26,89%-ը (25 201):

  • Երևան – 859 000 ընտրող, մասնակցել են – 251․504 ( 29.28% )
  • Արագածոտնի մարզ – 117 472 ընտրող, մասնակցել են – 28 987 (24,68 %)
  • Արարատի մարզ – 223 360 ընտրող, մասնակցել են – 58 767 (26,31 %)
  • Արմավիրի մարզ – 235 840 ընտրող, մասնակցել են – 51 536 (21,85 %)
  • Գեղարքունիքի մարզ – 189 527 ընտրող, մասնակցել են – 46 268 (24,41 %)
  • Լոռու մարզ – 233 552 ընտրող, մասնակցել են – 61 081 (26.15 %)
  • Կոտայքի մարզ – 242 022 ընտրող, մասնակցել են – 66 646 (27,54 %)
  • Շիրակի մարզ – 226 763 ընտրող, մասնակցել են – 47 969 (21,15 %)
  • Սյունիքի մարզ – 109726 ընտրող, մասնակցել են – 36 619 (33,37 %)
  • Վայոց Ձորի մարզ – 46 620 ընտրող, մասնակցել են – 13 568 (29,01 %)
  • Տավուշի մարզ – 109 690 ընտրող, մասնակցել են – 32 682 (29,79 %)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել