Ինչպես արդեն հայտնել ենք, 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանը այսօր՝ հունիսի 20-ին, ընտրական տեղամասի քվեախցից լուսանկար է հրապարակել։
Ոստիկանությունից այս մասին հայտնում են․
«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, համաձայն որի ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի սոցիալական էջում քվեախցից արված լուսանկար է տեղադրվել։
Փաստի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր»։