Կարծում ենք՝ դատարանը պետք է չտրվի ճնշումներին և րոպե առաջ հրապարակի որոշումը. Արմեն Գևորգյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պետ Արմեն Գևորգյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Հայաստան» դաշինքի անդամներին խիստ անհագստացնում է այն հանգամանքը, որ մինչ այս պահը դատարանը չի հրապարակել իր որոշումը՝ պրոֆեսոր Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ:

Տարօրինակ է, որ այս ամենը տեղի է ունենում պայմաններում, երբ պրոֆեսորն ունի առողջական խնդիրներ, և նրա՝ ժամ առաջ ազատության մեջ գտնվելը կենսական խնդիր է:

Այս ամենն առավել մտահոգիչ է տարածվող խոսակցությունների ֆոնին, որ դատարանի վրա ճնշումներ են գործադրվում՝ Ա. Չարչյանի ազատման գործընթացն առավելագույնս ձգձգելու նպատակով:

Կարծում ենք՝ դատարանը պետք է չտրվի ճնշումներին և րոպե առաջ հրապարակի որոշումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել