Ընտրությունը «խաթրով» չեն անում․ Սոֆյա Հովսեփյան

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելիներս, գիտեմ, որ այսօր համերաշխության ակնկալիքը կարող է երազկոտություն թվալ, բայց ինձ իրավունք եմ վերապահելու խնդրել և հորդորել բոլոր հայրենակիցներիս վաղը լինել առավել զգոն, առավել զուսպ, առավել կազմակերպված և չտրվել որևէ անօրինության։

Չմոռանանք,որ անկախ ընտրության արդյունքներից, մենք պետք է լինենք կառուցողական։ Գտե՛ք խաղաղության ճանապարհը և մի՛ տրվեք էմոցիաներին, ինչը չափազանց բարդ է, բայց կարևոր մարտահրավեր է։ Հայ ժողովուրդը այս փուլն էլ կհաղթահարի, եթե լինի խոհեմ …

Հիշե՛ք, ընտրությունը «խաթրով» չեն անում և դուք պարտավոր եք ձեր երեխաների համար ճիշտ ընտրություն անել և չտրվել «թաղի տղաների» հորդորներին կամ պահանջներին։ Մենք ազատ ենք մեր ընտրության մեջ և մենք ենք ընտրելու, թե վաղն ինչպիսի երկրում են ապրելու գալիք սերունդները։

Սթափություն և խոհեմություն եմ մաղթում բոլորիս…

Արցախի և Հայաստանի վաղվա վիճակը յուրաքանչյուրիս ձեռքերում է …»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել